Գլխավոր

admin 29.06.2018

Հարյուրավոր մերկ կանայք ու տղամարդիկ հավաքվել էին Փարիզի մերձակա այգում՝ Նատուրիզմի օրը նշելու: Մերկ մարդիկ զբաղվում էին յոգայով, արևայրուք ընդունում ու խաղեր խաղում: Նուդիստների փարիզյան ասոցիացիան ունի 88.000 գրանցված մարդ: Մասնակիցների մեծ մասը տղամարդիկ են, քանի որ կանայք հիմնականում ամաչում են մերկ ներկայանալ այլ մարդկանց առջև:              

admin 26.06.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն առաջիկայում հնարավոր է լքի նաև ՀՀԿ-ն։ Օրերս նա ՀՀԿ առաջին փոխնախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել, որի մասին հայտնել է ՀՀԿ ԳՄ հինգշաբթի կայացած նիստի ընթացքում։ Այդ օրը նիստը մոտ 2-3 ժամ է տևել, որից հետո լրագրողների հետ ավանդական ճեպազրույց չի կայացել։ Նիստի ժամանակ թերևս քննարկել են […]

admin 25.06.2018

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանն ազատ է արձակվել ոստիկանության բաժնից։ Այս մասին «Ազատությանն» հայտնել է Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Ահարոնյանը նաև փոխանցել է, որ ստուգվում է նրա մոտ հայտնաբերված զենքի օրինականությունը։ Ա. Սարգսյանը բերման էր ենթարկվել այսօր՝ ապօրինի զենք կրելու կասկածանքով, հայտնում է Panorama.am-ը։

admin 25.06.2018

Ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկել Ալեքսանդր Սարգսյանին։ Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության լրատվական վարչությունից։ «Ապօրինի զենք-զինամթերք կրելու, ձեռք բերելու կասկածանքով Ալեքսանդր Սարգսյանը բերման է ենթարկվել ոստիկանություն»,- հայտնեցին ոստիկանությունից։

admin 24.06.2018

ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի եւ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ եւ բացատրական աշխատանքների արդյունքում մեղայականով ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել Աբովյան քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Հայկ Ալթունյանը։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից: Նա իրավապահներին հայտնել է, որ ապրիլի 2-ին ատրճանակով եւ նռնակով զինված, դիմակավորված ավազակային հարձակում է կատարել «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» […]

admin 24.06.2018

Տան մաքրության մեջ ամենաբարդ խնդիրներից մեկն է համարվում գազօջախի սալիկների և ցանցերի մաքրումը։ Սալիկները բավականին հիշաչար են և լավ են հիշում, թե ինչպես կաթը եռացնելիս դուք թափեցիք այն իր վրա կամ սուրճը եփելիս և անգամ չեն մոռանում սուպերից կամ կոտլետներից պատահական թափված յուղի կաթիլների մասին։ Եվ իսկապես, եթե դուք ուշադրություն չդարձնեք ձեր գազօջախի մաքրությանը, ապա […]

admin 24.06.2018

Հանրապետության տարածքում` Հունիսի 23-ին առանձին շրջաններում, 24-25-ը՝ հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով: Երևան քաղաքում` Հունիսի 23-ին երեկոյան ժամերին և գիշերը […]

admin 24.06.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտանեկան լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում՝ մակագրելով այն որպես մարտի 31-ից ի վեր առաջին ոչ աշխատանքային օր։ «Առաջին ոչ աշխատանքային օրս մարտի 31-ից ի վեր:Հավաքվել ենք այն առիթով, որ Մարիամն ավարտել է Տարտուի համալսարանը և վերադարձել»,-նշել է Փաշինյանը: