admin 24.06.2018
loading...

ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի եւ ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ եւ բացատրական աշխատանքների արդյունքում մեղայականով ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել Աբովյան քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Հայկ Ալթունյանը։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից: Նա իրավապահներին հայտնել է, որ ապրիլի 2-ին ատրճանակով եւ նռնակով զինված, դիմակավորված ավազակային հարձակում է կատարել «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՓԲԸ-ի Ավան վարչական շրջանի մասնաճյուղում՝ հափշտակելով ավելի քան 6 մլն դրամ։ Աղբյուրի տեղեկություններով՝ Հայկ Ալթունյանը ձերբակալվել է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը, նռնակը եւ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Подробнее: https://shabat.am/am/article/183418/-Fast-kredit-kapital—i-zinvats-avazakayin



Facebook Comments
(Visited 11 times, 1 visits today)

Փակել