admino 21.03.2020
loading...

Ընկերությունը փոխադարձ գործընթաց է: Եթե մարդը դժվար պահին հարկ չի համարում քեզ աջակցել, ուրեմն նա քեզ պետք չէ նաև երջանկության րոպեներին: Նա աղբ է ձեր ճակատագրում, ով պետք է մնա անցյալում:

Դու քո վերաբերմունքը պետք է փոխես, եթե «ընկերոջդ» կողմից առկա են վարքագծի հետևյալ 3 նշանները՝

Զրոյական աջակցություն
Եթե մարդու վրա այլևս հնարավոր չէ հույս դնել, այլ նա անսահմանորեն միայն քո բարությունն ու օգնությունն է չարաշահում, ավելի լավ է հեռու մնաս նրանից: Ընկերությունը փոխգործակցություն է, այլ ոչ թե՝ խաղ մեկ դարպասի ուղղությամբ:

Չարդարացված նեղացածություն
Երբեմն հանգամանքները մեզնից ուժեղ են: Եթե մարդը հրաժարվում է ընդունել քո դիրքն առհասարակ, որի պատճառով դու նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում, հնարավոր է, չկարողանաս օգնության հասնել, ուրեմն նա չարժե ձեր ուշադրությանը: Նեղանալը տվյալ պարագայում բարոյական ճնշմանն ու շանտաժին հավասար մի բան է:

Թաքնված նախանձ
Մտերիմ ընկերոջ ուրախության կամ հաջողության համար ուրախանալու անկարողությունը նախանձ մարդու՝ հաճախակի հանդիպող նշան է: Այդպիսի պահերի մարդը կամ լռում է, կամ փորձում է թաքցնել նյարդային վիճակը:

Ոչ ոք չպետք է չարաշահի քո վստահությունը: Դա հարգանք է սեփական «ես»-իդ հանդեպ: Եթե ինչ-որ մեկը մի անգամ արդեն չարաշահել է քո վստահությունը, նա դա կանի մեկ անգամ ևս: Ավելի լավ է նման մարդուն միանգամից հրաժեշտ տալ:

Facebook Comments
(Visited 1 times, 1 visits today)
-->

Փակել