admino 21.03.2020
loading...

Կորոնավիրուսի տարածման պատճառով Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունից հետո շատերը տնից են աշխատում։ Արտակարգ դրության առաջին օրը սոցցանցերում լուսանկարներ, տեսանյութեր տարածվեցին, թե ինչպես են մարդիկ շատ սնունդ գնում` վախենալով, որ տնից չեն կարող դուրս գալ։
Հոգեբանները վստահեցնում են, որ այս իրավիճակում, սառնարանում առկա մեծ չափաբաժնով սնունդը շատ շուտ էլ կարող է սպառվել, քանի որ մարդիկ սթրեսից ենթագիտակցաբար անընդհատ կարող են ուտել։ Ու որպեսզի շատ չուտեն և հետո չբողոքեն գիրանալուց, պետք է չտրվեն լարված իրավիճակին և վատ կանխատեսումներ չանեն։

Sputnik Արմենիայի հետ զրույցում սննդաբան Լիլիթ Բաբասյանը խորհուրդ է տալիս առաջին հերթին հանգստություն պահպանել։

«Ստեղծված իրավիճակում մարդկանց մոտ իսկապես կա որոշակի լարվածություն, վախ, որը հանգեցնում է սթրեսային իրավիճակի։ Գաղտնիք չէ, որ նման պահերին մարդկանց մի մասը հրաժարվում է սննդից, իսկ մյուս մասը սկսում է չափից շատ ուտել։ Երկու դեպքում էլ կտրուկ մոտեցումը կարող է մեծ վնաս հասցնել մեր օրգանիզմին։ Պետք է կարողանանք հավաքել մեզ և ամեն բան անել, որ հնարավորինս շուտ դուրս կգանք այս իրավիճակից»,-ասաց սննդաբանը։

Նրա խոսքով՝ այն քաղաքացիները, որոնք այս օրերին շատ սնունդ են պաշարել` դրանք արագ սպառելով իրենց օրգանիզմին վնաս կպատճառեն, որը կհանգեցնի նաև քաշի ավելցուկի։

«Պետք է գիտակցեն, որ իրենց օրգանիզմին ավելի քան երբևէ առողջ սնունդ է պետք։ Տնային տնտեսուհիներին խորհուրդ կտամ պատրաստեն ավելի օգտակար, թեթև, վիտամիններով հարուստ սնունդ․մասնավորապես` բանջարեղենային ապուրներ, տարատեսակ աղցաններ և այլն։ Այս օրերին բժիշկներն էլ են խորհուրդ տալիս գոլ ջուր շատ խմել, որի հաճախակի օգտագործումը կարող է ձերբազատվել կորոնավիրուսից»,- ասաց Բաբասյանը։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am

Facebook Comments
(Visited 1 times, 1 visits today)
-->

Փակել