admino 10.12.2018
loading...


 

Ի՞նչ կլինի ձեր օրգանիզմի հետ, եթե դուք ամեն օր վարսակի փաթիլներ ուտեք։

Դիետոլոգների կարծիքով՝ նախաճաշը սննդի ընդունման ամենակարևոր գործընթացն է, և նրանք չեն սխալվում։


Վարսակի փաթիլները պետք է էկոլոգիապես մաքուր լինեն՝ առանց վնասվածքի և կողմնակի նյութերի։ Սակայն նրա մեջ համի համար կարելի է նաև մրգեր, ընկույզ և յոգուրտ ավելացնել։

Կվերականգնվի մաշկը

Վարսակը մաշկային հիվանդությունները բուժելու ամենալավ միջոցներից մեկն է, քանի որ այն իր մեջ մեծ քանակությամբ վիտամիններ և սննդարար տարրեր է պարունակում։

Ցինկը մաքրում է մաշկը և երիտասարդեցնում է այն։ Երկաթը թարմացնում և հարթեցնում է, մանգանը վերացնում է բորբոքումները, բուժում է վնասվածքները, այրվածքները։ Մագնեզիումը կարգավորում է արյան շրջանառությունը և ապահովում է մաշկի բջիջների մշտական թարմացումը։

Մկանները սկսում են ավելի արագ աճել

8 ճաշի գդալ վարսակի փաթիլը մեր օրգանիզմը ապահովում է սպիտակուցների օրական նորմայի 15%-ը։ Ավելին՝ բացի սպիտակուցներից՝ դուք կստանաք նաև վիտամին E, հակաօքսիդանտներ, գլյուտեն, որոնք կօգնեն ձեր մկաններին ավելի արագ աճել։

Վարսակի փաթիլներում շատ են հակաօքսիդանտները

Վարսակը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք օգնում են պայքարել մաշկի բորբոքվածության, ինչպես նաև արյան բարձր ճնշման դեմ։ Նրանք պարունակում են բետա-գլյուկաններ, որոնք նվազեցնում են արյան մեջ շաքարի պարունակությունը։ Իմիջիայլոց, հակաօքսիդանտների ազդեցությունը մեծանում է հատկապես վիտամին C-ի առկայության պայմաններում։ Այս պատճառով էլ նախաճաշին՝ վարսակի փաթիլների հետ, խորհուրդ է տրվում նաև նարնջի հյութ։

Դուք ավելի շատ էներգիա կունենաք

Վարսակը հարուստ է ածխաջրերով, որոնք օրգանիզմը հարստացնում են էներգիայով։ Այն շատ լավ հագեցնում է, որը նշանակում է, որ դուք երկար ժամանակ սով չեք զգալու։

Նվազեցնում է սրտի հիվանդությունների հավանականությունը

Վարսակը հարուստ է օգտակար ճարպերով, որոնք օգտակար են սրտի բջիջների և արյան շրջանառության համար։ Շնորհիվ վարսակում առկա հակաօքսիդանտների՝ նվազեցվում է արյունատար անոթների պատերի վնասումը։

Facebook Comments
(Visited 53 times, 1 visits today)

Փակել