admino 12.02.2020
loading...

Սովորաբար մենք մսի վրա սառը ջուր ենք լցնում և սպասելով եռալու պահին՝ սկսում ենք հանել փրփուրը։ Իրականում արգանակի մակերեսի վրա առաջացած փրփուրը սպիտակուցն է։

Սառը ջրի մեջ տաքանալիս լուծված սպիտակուցներն ու հանքային աղերը անցնում են ջրի մեջ, իսկ եթե միսը դնում ենք եռացող ջրի մեջ, օգտակար նյութերը մնում են մսի մեջ։

Եթե ձեզ պետք չէ, որ խիտ և յուղոտ արգանակ ստացվի, միսը եփելիս դրեք եռացող ջրի մեջ, իսկ ահա եթե օգտագործելու եք նաև արգանակը, միսը դրեք սառը ջրի մեջ և սկսեք եփել։

Մի շտապեք հանել փրփուրը, այն ունի սննդային արժեք և անհրաժեշտ է արգանակի օգտակարության համար։ Ի դեպ, եթե միսը եփելիս մի գլուխ սոխ գցեք կաթսայի մեջ, փրփուրը կդադարի առաջանալ։

Նաև պետք է ուշադրություն դարձնել փրփուրի գույնին, այն կարող է լինել մուգ կամ սպիտակ։ Սպիտակը սպիտակուցն է, իսկ մուգը՝ արյունը, ինքներդ որոշեք՝ հանել այն, թե ոչ։

Եվ մի քանի խորամանկություն՝ ապուր պատրաստելու համար․

Եթե պատահաբար շատ եք աղ լցրեք, մառլյայով փաթաթած մի բուռ բրինձ իջեցրեք արգանակի մեջ։
Եթե միսը եփեք ուժեղ կրակի վրա, այն ավելի համեղ կստացվի, իսկ եթե թույլ կրակի վրա, համեղ կլինի արգանակը։
Եթե փրփուրն իջել է կաթսայի ներքևի մասը, մի բաժակ սառը ջուր լցրեք․ այդպես փրփուրը կբարձրանա, և այն հեշտությամբ կհանեք։
Կարող եք միսը եփելու ընթացքում մի քիչ սոխի կեղև ավելացնել․ այդպես արգանակն ավելի գեղեցիկ գույն կունենա, իսկ դրա սննդային արժեքը կավելանա։
Երբ ապուրը պատրաստ է լինում, դափնետերևը պետք է հանել։
Եթե ապուրին մի քիչ ալյուր ավելացնեք՝ կարագով կամ ձեթով տապակած, այն ավելի խիտ կստացվի, իսկ վիտամին С-ն չի քայքայվի։

Facebook Comments
(Visited 1 times, 1 visits today)
-->

Փակել