admino 12.02.2020
loading...

Դդմիկից կոտլետներ պատրաստելու համար անհրաժեշտ է՝

Դդմիկ – 1 հատ
Ձու – 1 հատ
Քերած պանիր – 50 գ
Սխտոր – 1 ատամիկ
Ալյուր – 1 ճ/գ
Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը

Դդմիկը լվանալ, կեղևազրկել և անցկացնել խոշոր քերիչով:
Ձուն հարել, ավելացնել դդմիկին, լավ խառնել:
Զանգվածի վրա լցնել քերած պանիրը և մանրացված սխտորը:
Ըստ ցանկության համեմել աղով և պղպեղով, ավելացնել ալյուրը, խառնել:
Կոտլետները տապակել բուսայուղով տապակի մեջ՝ մինչև ոսկեգունելը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը

Facebook Comments
(Visited 1 times, 1 visits today)
-->

Փակել