admino 12.02.2020
loading...

Հաշվի առնելով, որ մարդու օրգանիզմում մեծ քանակությամք մանրէներ կան, տարբեր պրոբիոտիկների (թթու կաղամբ, կեֆիր, մածուն) ժողովրդականությունը հասկանալի է: Բայց եթե Ձեզ դուր չի գալիս ֆերմենտացված բանջարեղենը և կաթնամթերքը, ապա Դուք գոհ կլինեք նոր ուսումնասիրության արդյունքներից. օրական մի բաժակ մուգ գարեջուրն օգնում է պահպանել աղիքային առողջ միկրոֆլորան:

Ամստերդամի համալսարանից Էրիկ Կլասենը ներկայացրել է գարեջրի վերաբերյալ իր հետազոտության արդյունքները, ըստ որի՝ որոշ տեսակներ պարունակում են բազմաթիվ օգտակար միկրոօրգանիզմներ:

Չնայած գարեջրերի մեծ մասն անցնում է մեկ ֆերմենտացում, բելգիական որոշ թունդ տեսակներ երկու անգամ են ֆերմենտացվում, որպեսզի ավելի մեծ քանակության շաքար վերածվի ալկոհոլի: Ի տարբերություն առաջին ֆերմենտացման, երկրորդի ընթացքում օգտագործում են հատուկ խմորիչներ, որոնք արտադրում են թթուներ՝ ախտահարույց բակտերիաները ոչնչացնելու համար:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Facebook Comments
(Visited 1 times, 1 visits today)
-->

Փակել