admino 10.12.2018
loading...

3 բաղադրիչ, որոնք կօգնեն ազատվել աչքերի շուրջ կնճիռներից


 

Մաշկի ծերացումը բնական գործընթաց է, սակայն մի խումբ գործոնների ազդեցությամբ մաշկը կարող է վաղաժամ ծերանալ: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ մաշկի գեղեցիկ տեսքն ու առողջությունը պահպանելու համար հարկավոր է պաշտպանող միջոցներ օգտագործել, ինչպես նաև՝ հակաօքսիդանտներով հարուստ մթերք:


Ձեզ հարկավոր է ծոթորի եթերային յուղ, վիտամին E և կոկոսի յուղ: Վիտամին E-ն հակաօքսիդանտ է, որը կարող է օգնել պայքարել ազատ ռադիկալների դեմ, որոնք վնասում են հյուսվածքները: Կոկոսի յուղն օգնում է խոնավեցնել մաշկը, հակաբորբոքային միջոց է: Ծոթորի եթերային յուղը ևս հակաօքսիդանտ ազդեցություն ունի, օգտագործվում է մաշկի խնամքի համար:

Բաղադրիչներ

  • 2 պարկուճ վիտամին E
  • 2 կաթիլ ծոթորի եթերային յուղ (եթե չեք կարողանում գտնել այս բաղադրիչը, կարող եք միջոցը պատրաստել առանց դրա)
  • 1 թեյի գդալ կոկոսի յուղ:

Ինչպես պատրաստել և օգտագործել

Բոլոր բաղադրիչները խառնեք, լցրեք տարայի մեջ: Պահեք սառնարանում:

Դեմքին քսեք նուրբ, մերսող շարժումներով, թողեք 20-30 րոպե:

Խորհուրդ է տրվում օգտագործել ամեն օր՝ քնելուց 1-2 ժամ առաջ:

Զգուշացում: Եթե մաշկը զգայուն է, յուղերը կարող են գրգռվածության պատճառ դառնալ: Մինչև օգտագործելը մի փոքր յուղ քսեք դաստակին և սպասեք մեկ ժամ: Եթե մաշկը կարմրում է, գրգռվում, սառը ջրով լվացեք ձեռքը և մի օգտագործեք այն:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Facebook Comments
(Visited 148 times, 1 visits today)

Փակել