admino 22.01.2020
loading...

Բաղադրիչներ

Խմորի համար.

Ալյուր – 380 գ
Կարագ – 250 գ
Թթվասեր – 200 գ
Սոդա (հանգցրած քացախով) – 1/2 ճ/գ

Միջուկի համար.

Կիտրոն – 1.5 հատ
Շաքարավազ – 200 գ
Եգիպտացորենի օսլա – 20 գ

Պատրաստման եղանակը

Կարագն անցկացնել քերիչով, ավելացնել մաղած ալյուրին:
Սոդան հանգցնել քացախով, լցնել թթվասերի մեջ և ավելացնել ալյուրին:
Խմոր հունցել և կիսել երկու մասի (2/3 և 1/3):
Խմորը 30 րոպե դնել սառնարանը:
Կիտրոնն աղալ, ավելացնել շաքարավազը:
Խմորի մեծ մասը գրտնակել և դնել կաղապարի մեջ: Խմորին օսլա ավելացնել և լցնել միջուկը: Ծածկել խմորի երկրորդ մասով:
Թխել 180 աստիճան ջեռոցում, 30-40 րոպե:

Facebook Comments
(Visited 1 times, 1 visits today)
-->

Փակել