admino 26.12.2019
loading...

Այսօր «Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին է՝ Լևոն Քոչարյանը։

Հաղորդման ընթացքում վերջինս անդրադառնում է ՀՀ 60 մշակութային գործիչների կողմից ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի կազմակերպված ստորագրահավաքին և ոչ միայն:

«Սա ուղղորդված և կոնկրետ նպատակ է հետապնդում՝ ճնշել այլակարծությունը»,- իր խոսքում նշել է Լևոն Քոչարյանը:

Նրա խոսքով՝ եղել են մարդիկ, որոնք նպատակահարմեր չեն գտել միանալ այդ կոչին և հիմնական պատճառը եղել է ոչ թե այն, որ համաձայն չեն գաղափարին, այլ որ չեն ցանկացել լինել այն վիճակում, որում հայտնվեցին այս ցուցակում ընգրկված մարդիկ. «Իշխանության կողմից ցուցակում ընդգրկված մարդկանց նկատմամբ սկսվեց այս ատելության արշավը։ Ստորագրություն, որպես այդպիսին, չի եղել, այլ եղել է հայտարարությանը միանալը եւ որոշ մարդկանց համար բառախաղ դարձավ, թե ինչ-որ մեկն ասել է, որ ինքը թղթի տակ չի ստորագրել։ Ուզում եմ երախտագիտություն հայտնել այն մարդկանց, որոնք գիտակցելով, որ նման հարձակում է լինելու, բայց միեւնույն ժամանակ անտեսելով այդ ամենը, միացել են այս հայտարարությանը»։

Նրա խոսքով՝ նույնիսկ բարձր պաշտոն զբաղեցնող անձինք են զանգել որոշ մշակութային գործիչների և ամոթանք տվել կամ վատ դրության մեջ դնել:

Facebook Comments
(Visited 1 times, 1 visits today)
-->

Փակել