admino 08.12.2019
loading...

Անցած մի քանի տարիների ընթացքում սննդաբանները և առողջ ապրելակերպի ջատագովներն իրական պատերազմ են հայտարարել շաքարի դեմ: Իսկապես, շաքարն ապահովում է կալորիաներով, բայց ունի նվազագույն սննդային արժեք: Ապագայում դա կարող է ազդել նյութափոխանակության վրա, հանգեցնել ավելորդ քաշի և հիվանդությունների: Մարդկանց մեծ մասը չարաշահում է քաղցրավենիքը, իսկ մյուսները փորձում են վերահսկել այս կախվածությունը: ELLE.ru-ն պարզել է, թե որքան շաքար կարելի է օրական օգտագործել՝ առանց վնասելու առողջությանը և մարմնին:

Դժվար է միանշանակորեն պատասխանել այն հարցին, թե օրական որքա՞ն շաքար կարելի է օգտագործել: Կախված օրգանիզմի յուրահատկություններից՝ ոմանք կարող են շաքար ուտել՝ առանց որևէ հատուկ հետևանքների, իսկ մյուսները պետք է հնարավորինս խուսափեն դրանից:

Ըստ Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի (AHA)՝ շաքարի առավելագույն քանակը, որը կարելի է օրվա ընթացքում օգտագործել, հետևյալն է.

Տղամարդիկ՝ օրական 150 կալորիա (37.5 գ կամ 9 թեյի գդալ);

Կանայք՝ օրական 100 կալորիա (25 գ կամ 6 թեյի գդալ):

Շատ փորձագետներ նաև կարծում են, որ շաքարը չպետք է գերազանցի կալորիաների օրական չափաբաժնի 10%-ը: Օրական 2000 կալորիա սպառող մարդու համար դա կլինի 50 գրամ շաքար կամ մոտ 12.5 թեյի գդալ:

Facebook Comments
(Visited 1 times, 1 visits today)
-->

Փակել