admino 24.10.2019
loading...


Լինում է այնպես, որ առավոտյան վատ տրամադրությունը փոխում է բոլոր պլանները: Cosmo-ն ներկայացնում է հնարքներ, որոնք կօգնեն մի քանի րոպեում բարձրացնել տրամադրությունը:

1. Ճիշտ տրամադրվածություն: Դուք երբեք մեծ հաջողությունների չեք հասնի, եթե մտածեք ձախողման մասին:


2. Գտեք խաղաղ անկյուն, որտեղ չկա ինտերնետ և աղմուկ, և մեդիտացիա արեք:

3. Առավոտյան արթնանալով՝ մի շտապեք սուրճ պատրաստել կամ հեռախոսը վերցնել ձեռքը: Խմեք մի բաժակ ջուր, թող մարմինն արթնանա:

4. Եթե ծխող եք, աշխատեք ձեր վրա և համբերեք մինչև կեսօր, բայց օրը ծխախոտով մի սկսեք:

5. Մի քնեք հեռուստացույցը միացրած. ուղեղը շարունակում է աշխատել, չնայած մարմինն արդեն քնի վիճակում է: Դա վնասակար է:

6. Խորհուրդ է տրվում քնել ոչ ուշ, քան երեկոյան ժամը 11-ին: Այդպիսով դուք հեշտությամբ կարող եք արթնանալ առավոտյան 7-8-ը:

7. Առնվազն շաբաթական երկու անգամ կոնտրաստային ցնցուղ ընդունեք: Այն կուժեղացնի օրգանիզմը և թարմություն կհաղորդի:

Facebook Comments
(Visited 1 times, 1 visits today)

Փակել