admin 24.06.2018
loading...

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.


«94-96 թվին հալալ ախպերս ծառայում էր Արցախում, ավելի կոնկրետ Մատաղիսում։ Հրադադար կար, բայց դեռ կրակում էին։


Ախպերս դիրքեր սնունդ հասցնող Ուռալն էր քշում։ Մի օր դիրքերը բարձրանալուց ազերները սկսում են կրակել ախպորս վրա։

Մեկ տասնյակից ավել «շեշմա» հասնումա իրանց նշանակետին և վիրավորում ախպորս։ Բայց չի հանձնվում կամ նահանջում։

Վիրավոր ձեռքը կապում ա Ուռալի ղեկին, իսկ մյուս ձեռքով ավտոմատը դիմապակուց հանած պաշտպանվելով հացը հասցնում ա դիրքեր։ Հետո ախպորս տեղափոխում են հոսպիտալ։

Երբ նամակ եկավ մեզ, որ Արծրուն Շուշանյանը վիրավորա՝ հերս որոշեց որ գնա Արցախ՝ համ կտեսնի ախպորս, համ էլ ինքը, որպես կամավոր, կքշի հացի ավտոն մինչև ախպերս լավանա։

Ստեփանակերտում հերս հարց ու փորձ ա անում, թե որ հոսպիտալում ա ախպերս։

Լուրը, որ մեկը եկել ա իրա վիրավոր տղուն ա ման գալիս, վռազ հասցնում են Նազիկին…

Շարունակությունը՝ այստեղ

Facebook Comments
(Visited 16 times, 1 visits today)

Փակել