admino 17.10.2019
loading...


 


MIND դիետայի հիմնական նպատակն է ոչ միայն լինել բարեկազմ, այլ նաև ունենալ գերազանց առողջություն:   Սա սնվելու գիտական համակարգ է՝ հիմնավորված հետազոտությունների վրա, որոնց 12 տարի շարունակ մասնակցել է 60 տարին լրացած 1220 մարդ: Համաձայն վերլուծության, որոշ մթերքների միասնական օգտագործումը կարող է նվազեցնել դեմեմիա, Ալցհայմերի և այլ հիվանդությունների զարգացման ռիսկը:

MIND-ը անգլերեն Mediterranean-DASH Intervention for Neurodegenerative Delay հապավումն է:  MIND-ն իր մեջ ներառում է միջերկրածովյան և  հիպերտոնիայի դեմ DASH (Dietary Approaches to Stop Hypertension) սննդակարգերի սկզբունքները, որոնց նպատակն է օգնել ուղեղին ճանաչողական գործառույթներում:

«Այն ամենը, ինչ մենք ուտում ենք, ուղիղ կերպով ազդում է մեր ուղեղի վրա»,- բացատրում է հայտնի սննդաբան, դիետոլոգ Պրիանկա Ռոխատին:

Ըստ նրա, բարձր շաքարի պարունակությամբ ըմպելիքների հաճախակի օգտագործումը  կարող է բերել հիշողության թուլացման, ինչպես նաև դանդաղեցնել նոր բաներ ընկալելու և սովորելու գործընթացը: Ճիշտ կլինի խուսափել նաև ապխտած մթերքից, ինչը ևս նպաստում է ուղեղի դանդաղ աշխատանքին:

Այսպիսով ներկայացնում ենք MIND սննդակարգը. ինչ է թույլատրվում և ինչը՝ ոչ.

Բացի բարձր շաքարի պարունակությամբ ըմպելիքներից պետք է կրճատել նաև պանրի օգտագործումը (ոչ ավել, քան շաբաթը մեկ անգամ), կարմիր միսը (շաբաթն առավելագույնը երեք անգամ), տապակածը, ինչպես նաև դեսերտը, պաղպաղակը: Դրանց փոխարեն խորհուրդ է տրվում ուտել՝

  • Ցանկացած տեսակի միրգ
  • Ցանկացած տեսակի բանջարեղեն. հատկապես կանաչ տերևներով, որոնք հարուստ են E վիտամինով, նպաստում են ուղեղի աշխատանքին
  • Չրեր և ընդեղեն. հատկապես օգտակար են հնդկական ընկույզը, արևածաղկի, դդմի սերմերը, որոնք կարելի է ավելացնել աղցաններում:
  • Հատապտուղներ. դրանք օգնում են լավացնել հիշողությունը և բարձրացնում են աշխատունակությունը:
  • Լոբի, սոյա, ոսպ.այս մթերքները հարուստ են սպիտակուցներով և հակաօքսիդանտներով:
  • Խաշած ձուկ. խորհուրդ է տրվում այն ուտել շաբաթական առնվազն մեկ անգամ:
  • Հավ և հնդկահավ. դրանք ևս խորհուրդ է տրվում ուտել խաշած տարբերակով:
Facebook Comments
(Visited 1 times, 1 visits today)

Փակել