admino 09.10.2019
loading...


 

 


 

 

Կոպի թրթռոցի կամ, ինչպես ասում են, «աչքը խաղալու» հետ ժողովրդական բազմաթիվ հավատալիքներ կան։ Սակայն այն, բնականաբար, ունի գիտական բացատրություն։ Սովորաբար կոպը սկսում է թրթռալ եւ արագ անցնում է, սա լիովին անվնաս երեւույթ է։ Սակայն երբ այն մեկ շաբաթից ավելի կոպը թրթռում է, ոչ մի կերպ չի անցնում, դա կարող է վկայել օրգանիզմում առկա խնդիրների մասին։

5 պատճառ, թե ինչու կարող է կոպը թրթռալ

Զարկերակային բարձր ճնշում

Երբ մարդու զարկերակային ճնշումը բարձրանում է, կարող է աչքի նյարդը ջղաձգվել եւ աչքի թրթռոց առաջանալ։ Եթե հաճախ եք նման թրթռոց ունենում, ամեն օր չափեք ճնշումը, վերահսկողության տակ պահեք այն։

Սթրես եւ հյուծվածություն

Անընդհատ թրթռացող կոպը հաճախ վկայում է սթրեսի եւ օրգանիզմի գերհոգնածության մասին։

Մագնեզիումի պակաս

Մագնեզիումը ապահովում է մկանների եւ նյարդերի ֆունկցիան, իսկ դրա պակասը կարող է ջղաձգումներ առաջացնել։ Եթե, աչքի թրթռալուց բացի, գլխացավեր եւ քնի խանգարումներ ունեք, ապա հնարավոր է՝ մագնեզիումի պակաս կա օրգանիզմում։

Վահանաձեւ գեղձի հիվանդություններ

Վահանաձեւ գեղձը հորմոններ է արտադրում, որոնք ազդում են նյարդային համակարգի վրա։ Եթե այդ հորմոննեի քանակը խախտվում է, կարող են, ի թիվս այլ նշանների, մկանային կամ նյարդային ջղաձգումներ առաջանալ։

Ալկոհոլի չարաշահում
Ալկոհոլը բացասաբար է ազդում նյարդային համակարգի վրա, եւ ալկոհոլի չարաշահման հետեւանքով հաճախ կարող է կոպի թրթռոց առաջանալ։
Facebook Comments
(Visited 1 times, 1 visits today)

Փակել