admino 09.10.2019
loading...


 

 


 

 

42-ամյա Քանյե Ուեսթը եւ 38-ամյա Քիմ Քարդաշյանն ամուսնացել են 2014թ.-ի մայիսի 24-ին, սակայն նրանց սիրավեպը շատ ավելի վաղ է սկսվել։ Հայտնի զույը «E! True Hollywood Story» հեռուստանախագծի հատուկ թողարման ընթացքում պատմել է առաջին զգացմունքների ծնունդի եւ հարաբերությունները սկսելու ժամանակների մասին։

Ռեփերի խոսքով՝ իր ու Քիմի միջեւ ձգողությունը սկսվել է հանդիպել սկսելուց մի քանի տարի առաջ։ «Յուրաքանչյուր անգամ, երբ ես տեսնում էի Քիմին կամ նրա կողքին գտնվում, նա ինձ ձգում էր մագնիսի նման… Նա բարի, մաքուր, սիրող, խիզախ ու ուժեղ կնոջ տպավորություն էր թողնում»,- կնոջ մասին ասել է Քանյեն։

Քիմը եւս հրաշալի հիշում է՝ ինչպես է սկսվել սիրավեպն ապագա ամուսնու հետ։ Նրա խոսքով՝ հարաբերությունները զարգացել են երկար ու սահուն։ «Մենք ծանոթացել ենք 2002թ.-ին։ Քանյեն բոլորից հարցնում էր իմ մասին, սակայն նրան ասում էին, որ ես ընկեր ունեմ։ Ես եւ Քանյեն մշտապես շփվում էինք, եւ մեր կյանքերը աստիճանաբար միահյուսվեցին։ Մի հրաշալի օր նա ինձ հրավիրեց իր նորաձեւության ցուցադրությանը Փարիզում։ Հենց այնտեղ էլ սկսվեց մեր սիրավեպը… Բոլորը Քանյեին իմ մասին ասում էին. «Մի կապվիր նրա հետ։ Նա իրապատում շոուի աստղ է։ Նա կկործանի քո կարիերան»։ Իսկ նա պատասխանում էր, որ իր համար միեւնույնն է, քանի որ սիրում է ինձ»,- պատմել է Քիմը։

Նրանք ամուսնացած են արդեն հինգ տարի եւ դաստիարակում են չորս երեխաներին՝ վեցամյա Նորթին, երեքամյա Սեյնթին, մեկուկես տարեկան Չիկագոյին եւ չորս ամսական Պսալմին։

  

Facebook Comments
(Visited 1 times, 1 visits today)

Փակել