admino 09.10.2019
loading...


Թողեք ծխելը

Գաղտնիք չէ, որ ծխելը բարձրացնում է թոքերի ու կոկորդի քաղցկեղի ռիսկը, թեպետ այն վտանգավոր է այս հիվանդության՝ նաև մարմնի այլ օրգաններում զարգացման տեսանկյունից, ներառյալ՝ արյունը, միզածորանն ու աղիները: Եթե ծխելը թողնեք, մոտ 10 տարի անց թոքերը գրեթե ամբողջովին կվերականգնվեն, ասես դուք երբեք չեք էլ ծխել:

Չափավոր եղեք ալկոհոլ օգտագործելիս


Ալկոհոլի՝ չափից առավել օգտագործումը մեծացնում է լյարդի քաղցկեղի զարգացման ռիսկը: Օրական 1-2 գավաթ ալկոհոլն առավելագույնն է, որ դուք կարող եք ձեզ թույլ տալ առհասարակ:

Քիչ կերեք կարմիր և վերամշակված միս

Աղիների քաղցկեղի զարգացման ռիսկը կրկնապատկվում է ամեն օր կերած յուրաքանչյուր 50 գրամ կարմիր մսի հետ: Ֆասթ-ֆուդի միսը և երշիկային արտադրանքը լավագույն կերպով չեն անդրադառնում օրգանիզմի վրա: Նիտրատային կոնսերվանտներն այնպիսի մթերքների մեջ, ինչպիսին, օրինակ, սալյամի երշիկն է, կանցերոգեն, այսինքն՝ քաղցկեղածին են: Ծխեցման ցանկացած տեսակ փոխում է մսի քիմիական բաղադրությունն ու վնասակար է:

Ավելի շատ տարբեր գույների մրգեր և բանջարեղեն կերեք

Բուսական սննդի մեծ մասը պարունակում է օգտակար ֆիտոնուտրիենտներ, որոնք պատասխանատու են բույսերի բուժիչ հատկությունների համար ու կարող են նվազեցնել քաղցկեղի զարգացման ռիսկը: Բանջարեղենի յուրաքանչյուր գույն իրենից ֆիտոնուտրիենտ է ներկայացնում: Օրինակ, կարմիր մրգերի ու բանջարեղենի մեջ (բողկ, պոմիդոր) շատ C վիտամին կա: Այնպես որ, շատ բազմագույն բանջարեղեն ու մրգեր կերեք:

Հետևեք ատամների առողջությանը

Բերանի խոռոչի առողջությունն ազդում է քաղցկեղի զարգացման ռիսկի վրա: Պերիդոնտիտով լուրջ ձևի՝ լնդերի հիվանդության այս տեսակով տառապող մարդկանց մոտ 24 տոկոսով մեծ է քաղցկեղի զարգացման ռիսկը: Այնպես որ, ատամները մաքրեք օրական երկու անգամ՝ չմոռանալով լնդերի մասին, օգտագործեք ատամնաթել, ինչպես նաև մի մոռացեք տարին երկու անգամ լինել ատամնաբույժի մոտ: Պերիդոնտիտը հաճախ հանդիպում է ծխող մարդկանց մոտ:

Կանոնավոր կերպով ստուգվեք բժշկի մոտ

Եթե կա հնարավորություն, քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով հատուկ սքրինինգներ արեք: 35 տարեկանն անց կանանց համար հատկապես կարևոր է տարին երկու անգամ կրծքագեղձի մամոգրաֆիա անել, իսկ 55 տարին լրացած ծխող մարդիկ պետք է ստուգեն թոքերը:

Շարժվեք

Փորձագետները խորհուրդ են տալիս յուրաքանչյուր շաբաթ մինիմում 75 րոպե ակտիվ մարզումներով և 150 րոպե չափավոր մարզումներով զբաղվել: Այնպես որ, օրական գոնե 10 րոպե մարմնամարզության համար ժամանակ առանձնացրեք: Եթե դուք արթրիտի կարգի առողջական խնդիրներ ունեք, ակտիվ մարզումները, բնականաբար, անհնարին են: Այդ դեպքում փորձեք լողը կամ ակվաաէրոբիկան:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Facebook Comments
(Visited 1 times, 1 visits today)

Փակել