loading...
admino 19.08.2019
loading...

loading...

loading...

«Հոսում է մարմնով կենաց հեղուկները եւ գաղտնաղբյուրն է դրանց` լյարդը: Հնարավորինս խնայիր լյարդը, քանի որ նրանից է կախված բոլոր օրգանների գործունեությունը: Հիշիր, նրա մեջ է հիմքերի հիմքը, եւ եթե առողջ է լյարդը, ուրեմն առողջ է ամբողջ օրգանիզմը»,- դեռեւս 1015թ. ասում էր բժիշկ, փիլիսոփա Աբու Ալի Իբն Սինան` Ավիցենան: Մինչ այժմ ոչ ոք լյարդի մասին այնքան դիպուկ չի խոսել, որքան Ավիցենան:

Լյարդը մեր օրգանիզմի ամենամեծ գեղձն է: Այն կատարում է մի շարք կարեւոր ֆունկցիաներ: Դրանցից գլխավորը ապաթունավորումն է, այսինքն` վնասազերծումը: Բանն այն է, որ սննդի հետ օրգանիզմ են թափանցում վնասակար, նույնիսկ թունավոր տարրեր:

Ընկնելով աղիների մեջ, դրանք կարող են ներծծվել արյան մեջ ու ներխուժել ցանկացած օրգան: Իսկ դրան մեծ խոչընդոտ է հանդիսանում լյարդը: Այն վնասազերծում է տոքսինները:

loading...

Լյարդի կողմից արտադրված լեղին անհրաժեշտ է նորմալ մարսողության համար: Եթե մենք թեթեւ սնունդ ենք օգտագործում, լեղի քիչ է պահանջվում, իսկ ահա, երբ «ստամոքսի տոն» ենք կազմակերպում, լյարդին ստիպում ենք ծանրաբեռնված աշխատել:

Պետք է նշել, որ մսեղենի ու ճարպերի մարսողության համար ավելի շատ է լեղի պահանջվում: Եթե լյարդն առողջ է, ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես պետք է:

Վատ է, եթե ինչ-ինչ պատճառներով լեղարտադրությունը խանգարվում է` լինում է լեղիի կանգ կամ՝ ընդհակառակը: Այս դեպքերում լյարդը սկսում է դասվել «հիվանդ» օրգանների շարքին եւ չի կարողանում նորմալ աշխատել:

Բայց, լեղի արտադրելուց բացի, լյարդը մասնակցում է օրգանիզմում նյութափոխանակության կատարմանը: Հաշվի առնելով այս կարեւոր օրգանի բազմանշանակությունը, բնությունը նրան շատ դիմացկուն է ստեղծել: Իհարկե, այդ դիմացկունությունն անսահման չէ եւ որոշ գործոնների` ոչ ճիշտ սննդակարգի, ծխելու, ալկոհոլի չարաշահման ազդեցությունից, լյարդը սկսում է հանձնվել: Լյարդի ֆունկցիայի խանգարումն ու բորբոքումն ընդունված է անվանել լատիներեն «հեպատիտ» տերմինով:

Լյարդի բուժման ու պրոֆիլակտիկայի համար պետք է խստագույնս հետեւել դիետային եւ, թե ինչ պայմաններում է հիվանդությունը սրանում: Բանն այն է, որ տարբեր տեսակի սթրեսներն ու հատկապես կենդանական ծագում ունեցող սննդամթերքը նպաստում են լյարդի հիվանդությունների զարգացմանը:

Սթրեսներից խուսափել` դժվար է, բայց դիետաների կիրառումը մեզանից է կախված: Բուժումը պետք է անցկացնել համալիր: Եթե լյարդի սուր նոպա եք ունեցել, երբեք չի կարելի լյարդը ծանրաբեռնել ծանրամարս ուտելիքներով: Սննդակարգից միանշանակ դուրս են գալիս ճարպոտ, տապակած եւ պահածոյացված մթերքները, ալկոհոլ պարունակող խմիչքները, թունդ սուրճը, սոխը, սխտորը, սառը խմիչքներն ու պաղպաղակը, մսի եւ սնկի արգանակները, կծու սոուսներն ու համեմունքները:

Շատերը կմտածեն, որ «այսպես ապրելն անհնար է, սա արդեն կյանք չէ»: Նրանց կարելի է հասկանալ. չէ՞ որ լյարդի հիվանդությունները նրանց մոտ են շատ առաջանում, ովքեր սիրում են «լավ ուտել-խմել»:

Սնվելու երկրորդ ճիշտ պայմանը` չչարաշահել ալկոհոլը, որովհետեւ ալկոհոլը լյարդի առաջին թշնամին է: Թեկուզ առողջ տղամարդու օրգանիզմը, որ կշում է մոտ 80 կգ., ի վիճակի է յուրացնելու օրական 80գ ալկոհոլ, բայց բժիշկները խորհուրդ են տալիս չանցնել 40 գրամի սահմանը: Իսկ կանանց օրգանիզմի համար այդ նորման ավելի սահմանափակ է` մոտ 20 գրամ: Եվ վերջապես երրորդ պայմանն է` լյարդը մատակարարել սնուցող տարրերով:

Եվ այս տարբերակը կարող են կիրառել մարդիկ, որ հիվանդ չեն, բայց ստացել են առաջին տագնապը, այսինքն՝ առաջարկվող խորհուրդները կարելի է կիրառել նաեւ պրոֆիլակտիկայի համար:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Facebook Comments
(Visited 1 times, 1 visits today)
loading...
-->

Փակել