admino 29.07.2019
loading...


Իր բազմաթիվ օգտակար հատկությունների շնորհիվ կոճապղպեղն օգնում է մաշկի զանազան խնդիրների դեպքում: Այս համեմունքն օգնում է բարելավել մաշկի տեսքը, ինչպես նաև բուժել այրվածքներն ու պայքարել պզուկների դեմ: Այս մասին հայտնում է steptohealth.ru-ն:

Կոճապղպեղն իր համով ու բույրով հայտնի համեմունք է: Նրա օգնությամբ հաճախ բուժում են մրսածությունը: Բայց քչերը գիտեն, որ այս համեմունքն օգտակար է նաև մաշկի համար: Կոճապղպեղի հիմքով կարելի է պատրաստել տնային կոսմետիկ միջոցներ:

Կոճապղպեղը մաշկը պաշտպանում է անբարենպաստ գործոնների ազդեցությունից, այդ թվում՝ նաև արևային ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Այն օժտված է նաև այլ, մաշկի համար առողջարար հատկություններով:

Կոճապղպեղը գործում է՝ որպես հակաբորբոքային, հակաբակտերիալ և հակաօքսիդանտային միջոց: Պարունակում է վիտամիններ, հանքանյութեր, ամինաթթուներ, ֆոսֆոր, կալցիում, կարոտիններ ու ֆլավոնոիդներ:

Բացի դրանից, կոճապղպեղը օգնում է պայքարել վաղաժամ ծերացման դեմ ու նպաստում է սթրեսի մակարդակի նվազեցմանը: Այն բարելավում է նաև արյան շրջանառությունը ու օգնում մաշկից դուրս բերել տոքսինները: Դրա համար էլ խորհուրդ ենք տալիս այս համեմունքն անընդհատ ներառել սննդակարգում:

Կոճապղպեղի հիմքով միջոցներ մաշկի առողջության համար

1. Էքսֆոլիանտ

Բաղադրիչները`

Կոճապղպեղի 1 արմատ
2 ճաշի գդալ կամ 30 գրամ շագանակագույն շաքարավազ
1/3 բաժակ կամ 67 գրամ կոկոսի յուղ
Պատրաստման եղանակը`


Քերել կոճապղպեղի արմատը, ավելացնել շաքարավազն ո կոկոսի յուղը: Այս միջոցին հաճելի բույր հաղորդելու համար կարելի է կոկոսի յուղը փոխարինել նուշի յուղով: Լավ խառնել միատարր զանգված ստանալու համար:

Էքսֆոլիացիա կարելի է անել շաբաթական մեկ անգամ: Հետևիր, որ այս միջոցը չընկնի աչքերի կամ լորձաթաղանթների մեջ:

Այս միջոցը կօգնի մաշկից հեռացնել մեռած բջիջներն ու թույները: Շատ լավ է անդրադառնում մաշկի վրա:

2. Կոճապղպեղն օգնում է այրվածքների ժամանակ

Բաղադրիչները`

2 ճաշի գդալ կամ 30 գրամ կոճապղպեղի քերած արմատ
1 բաժակ կամ 250 մլ ջուր
Պատրաստման եղանակը`

Բլենդերի մեջ լցնել կոճապղպեղը և ջուրը ու 2-3 րոպե հարել: Ստացված խառնուրդը քսել այրված հատվածի վրա և բինտի օգնությամբ թրջոց դնել: Կարելի է նաև կոճապղպեղը բարակ շերտատել ու դնել այրվածքի վրա:

3. Կոճապղպեղով և քրքումով թեյ պզուկների դեմ պայքարելու համար

Բաղադրիչները`

Կոճապղպեղի մեկ արմատ
1 թեյի գդալ կամ 8 գրամ քրքումի փոշի
1 կիտրոնի հյութ
1 թեյի գդալ կամ 7.5 գրամ մեղր
1 բաժակ կամ 250 մլ ջուր
Պատրաստման եղանակը`

Եռացրեք մեկ բաժակ ջուր: Հենց սկսի եռալ, նրա մեջ լցրեք կտրատած կոճապղպեղը, քրքումի փոշին ու լավ խառնեք:

Այս խառնուրդը 15 րոպե պետք է եփվի դանդաղ կրակի վրա: Ապա պետք է այն քամել:

Վերջում ավելացնել կիտրոնի հյութն ու մեղրը ու լավ խառնել:

Այս թեյը խմել անհրաժեշտ է օրական 3 անգամ: Այն օգնում է արյան միջից դուրս բերել տոքսինները, ինչի պատճառով էլ հենց ի հայտ են գալիս պզուկները:

4. Կոճապղպեղով, նարնջով և գազարով սմուզի

Բաղադրիչները`

Կոճապղպեղի մեկ արմատ
1 նարինջ
3 գազար
Պատրաստման եղանակը`

Մաքրել բոլոր բաղադրամասերը ու հարել բլենդերով: Պետք է ստացվի միատարր հեղուկ:

Այս ըմպելիքը սառը վիճակում պետք է խմել օրական մեկ անգամ:

Կոճապղպեղով, նարնջով և գազարով սմուզին օժտված է հակաբորբոքային և հակաօքսիդանտային հատկություններով: Այն օրգանիզմին օգնում է պայքարել ազատ ռադիկալների դեմ, նշանակում է` նաև մաշկի խնդիրների, մասնավորապես` պզուկների դեմ:

5. Կոճապղպեղն օգնում է պայքարել մաշկի վրա եղած բծերի դեմ

Բաղադրիչները`

1 բաժակ կամ 200 մլ կաթ
1 ճաշի գդալ կամ 15 գրամ կոճապղպեղի փոշի
Պատրաստման եղանակը`

Կաթով լի բաժակի մեջ լցրու 1 ճաշի գդալ կոճապղպեղի փոշին ու լավ խառնիր այս խառնուրդը:

Այս ըմպելիքը խմիր ամեն օր, օրական ամենաքիչը մեկ անգամ: Այն կօգնի գունաբացել մաշկի վրա եղած բծերի երանգը:

Այս ըմպելիքը թուլացնում է մաշկի պիգմենտացիան, և նրա երանգը դառնում է ավելի միատարր: Որպեսզի այս միջոցը լավ գործի, այն պետք է խմել կանոնավոր կերպով: Իհարկե, այն չի կարելի անվանել հրաշագործ միջոց, բայց այն նկատելիորեն կբարելավի մաշկի տեսքը:

6.Կոճապղպեղի հիմքով միջոց թեփի դեմ

Բաղադրիչները`

Կոճապղպեղի 1 արմատ
1 կիտրոնի հյութ
1 ճաշի գդալ կամ 15 մլ քունջութի յուղ
Պատրաստման եղանակը`

Կոճապղպեղի արմատը մաքրել կեղևից ու կտրատել: Մանրացնել հավանգի միջոցով, որ այն սկսի հյութ տալ:

Այս հյութը լցնել շշի մեջ ու դրան ավելացնել 1 ճաշի գդալ քունջութի յուղը: Այն կարելի է փոխարինել ձիթապտղի յուղով:

Այս խառնուրդին ավելացնել կիտրոնահյութն ու շիշը լավ թափահարել:

Կիրառումը`

Ստացված միջոցը քսել մազերին` միաժամանակ մերսելով գլխամաշկը: Թողեք, որ մնա 15-30 րոպե:

Դրանց հետո մազերը լվանալ տաք ջրով ու քո նախընտրած շամպունով:

Եթե սա անես կանոնավոր կերպով, կտեսնես, թե ինչպես է անհետանում թեփը:

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Facebook Comments
(Visited 1 times, 1 visits today)

Փակել