admino 12.07.2019
loading...


Ո՞ր մթերքներն են հարուստ սպիտակուցներով: Անշուշտ, առաջինը մտքին գալիս է ձուն: Եվ դա ճիշտ է. խաշած մեկ ձուն պարունակում է 6 գ սպիտակուց: Բայց ամեն օր ձու ուտել հնարավոր չէ: Cosmo-ն ներկայացնում է ևս 4 մթերքներ, որոնք հարուստ են սպիտակուցներով:

1. Հունական յոգուրտ


100 գ յոգուրտում պարունակվում է 10 գ սպիտակուց: Հունական յոգուրտը կարելի է ավելացնել աղցաններին:

2. Դդմի սերմեր

100 գրամ դդմի սերմերը պարունակում են 23 գ սպիտակուց: Այն կարելի է ինչպես՝ առանձին ուտել, այնպես էլ՝ ավելացնել աղցաններին:

3. Նուշ

100 գ նուշը պարունակում է 22 գ սպիտակուց: Այն պարունակում է նաև մեծ քանակությամբ վիտամին E:

4. Վարսակի փաթիլներ

100 գ վարսակի փաթիլներ՝ 20 գ սպիտակուց: Հրաշալի նախաճաշ, որը հարուստ է նաև հակաօքսիդանտներով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Facebook Comments
(Visited 1 times, 1 visits today)

Փակել