admino 29.06.2019
loading...


Կոկոսի յուղն աշխարհում ամենամաքուր յուղն է։ Այն բաղկացած է ինքնատիպ ճարպաթթուներից, որոնք այլ կերպ են քայքայվում, քան այլ ճարպերը, և լիովին յուրացվում են օրգանիզմի կողմից։

Օդի ցածր ջերմաստիճանի դեպքում այն պնդանում է, և այն հեղուկ վիճակի վերադարձնելու համար բավարար է կոկոսի յուղով լի շիշն իջեցնել տաք ջրով տարայի մեջ։ Ընդ որում, նրա հատկությունները փոփոխություն չեն կրի այդ դեպքում։

Կոկոսի յուղը՝ գեղեցկության համար։

Խոնավեցնող լոսյոն։

Երեկոյան՝ դեմքի մաքրող պրոցեդուրաներից հետո, դեմքդ մերսիր կոկոսի յուղի մեջ թրջած բամբակով։ Աշխատիր մաշկդ չձգել։ Մեկ ժամ հետո դեմքդ խոնավեցրու թղթե անձեռոցիկով։

Դեմքի մաքրող դիմակ։

Խառնիր 1 ճաշի գդալ կոկոսի յուղն ու 1 ճաշի գդալ մեղրը, եթե նախապես համոզվել ես, որ մեղրից ալերգիա չունես։ Խառնուրդը քսիր դեմքիդ 15-20 րոպեով, ապա լվա տաք ջրով։

Աչքերի կոպերի քսուք։

Սովորական քսուքի փոխարեն՝ կոկոսի յուղով աչքերի շուրջ եղած մաշկը թեթևակի մերսելով՝ երաշխավորված կերպով կերիտասարդացնես մաշկդ ու կազատվես մուգ շրջանակներից։

Մազերի համար դիմակ։

Կոկոսի յուղով տարան դրեք տաք ջրի մեջ, որ հեղուկ վիճակում լինի։ Մերսող շարժումներով այս միջոցով տրորիր մազարմատներդ, իսկ հետո այն տարածիր ողջ երկայնքով մեկ։ Սանրվիր ու դիր տաքացնող գլխարկ։ 30 րոպե անց լվա գլուխդ շամպունով։ Մեկ ամիս հետո արդյունքն ակնհայտ կլինի։ Մազերդ կամրանան, կխտանան ու փայլ ձեռք կբերեն։

Թեփի դեմ միջոց։

Կոկոսի յուղը քսիր գլխամաշկիդ, փաթաթիր գլուխդ ու թող գիշերը մնա։ Առավոտյան գլուխդ լվա սովորական եղանակով։


Արևապաշտպան միջոց։

Իմիջիայլոց, հնդիկ գեղեցկուհիներն իրենց կյանքը չեն պատկերացնում առանց իրենց մազերի գեղեցկության համար կոկոսի յուղ օգտագործելու։ Նրանք մի կաթիլ յուղով տրորում են իրենց ձեռքի ափերը ու տարածում մազերի ողջ երկայնքով։ Դա նրանց մազերը պաշտպանում է կիզիչ արևի ճառագայթներից։

Սափրվելու համար քսուք։

Թերևս, ամենաբնական ու արդյունավետ միջոցն է։

Շրթունքների բալզամ։

Կոկոսի յուղը խոնավեցնում ու երիտասարդացնում է շրթունքների մաշկը, ամոքում է ճաքերը ու կանխում դրանց հետագա ի հայտ գալը։

Մարմնի և կրունկի սկրաբ։

Հալեցրու 2-4 ճաշի գդալ կոկոսի յուղ, ավելացրու 1 ճ/գ բնական աղացած սուրճ, խառնուրդը տեղափոխիր հարմար տարայի մեջ, օրինակ՝ կեքսերի համար սիլիկոնային տարաների մեջ, ու դիր սառնարանի մեջ։ Ջրային պրոցեդուրաներից առաջ մի կտոր կտրիր այդ զանգվածից ու դրանով մերսիր մաշկդ։

Շպարը մաքրող միջոց։

Կոկոսի յուղը չի գրգռում աչքերն ու արդյունավետ կերպով տարրալուծում է կոսմետիկ միջոցները։

Եղունգների մաշկի, արմունկների, սրունքների համար փափկեցնող միջոց։

Պարզապես կոկոսի յուղով տրորիր կոպտացած մաշկը։

Կոկոսի յուղը՝ խոհարարության մեջ։

Ուշադրություն դարձրեք։ Կերակուր պատրաստելու համար կոսմետիկ կոկոսի յուղը հարմար չէ։ Պետք է այդ նպատակով օգտագործել սննդային կոկոսի յուղ։

Տապակելու ու թխվածքի համար կոկոսի յուղ։

Կերակրատեսակներին հաղորդում է պիկանտ բույր ու հարուստ համ։

Սմուզի։

Բլենդերի մեջ լցրու 2 ճ/գ կոկոսի կաթ, 20 գ կոկոսի յուղ, 1 տուփ վանիլային շաքար, 1 ճ/գ կակաոյի փոշի, 1/2 բաժակ ելակ ու 1 թ/գ դարչինի փոշի։ Հարիր ու վայելիր այն։

Աղցանը համեմելու խառնուրդ։

Կոկոսի յուղը ոչ միայն աղցանին հաճելի համ կհաղորդի, այլև կօգնի ավելի լավ յուրացնել կանաչեղենի վիտամինները։

Մայոնեզի համար։

Մայոնեզ պատրաստելու ընթացքում սովորական բուսական յուղը փոխարինիր կոկոսի յուղով։ Համը քեզ հաճելիորեն կզարմացնի։

Ձվի համար։

Կոկոսի յուղով մշակված ձվերն ավելի երկար են պահպանվում:

Կոկոսի յուղը՝ առողջության համար։

Օգտակար է բորբոքումների, կտրվածքների ու վերքերի դեպքում։ Կոկոսի յուղն օժտված է հակաբորբոքային, հակաբակտերիալ ու վերքերը լավացնող հատկություններով։ Պարզապես կոկոսի յուղով տրորիր վնասված հատվածը։

Թարմ շնչառության համար։

Բերանի տհաճ հոտը կարող է պայմանավորված լինել բակտերիաների կուտակմամբ։ Կոկոսի յուղը ոչնչացնում է դրանք ու արդյունավետ կերպով ճերմակեցնում ատամները։

Արոմաթերապիայի համար։

Կոկոսի յուղն օգտագործիր՝ որպես բուրավետ խառնուրդների համար հիմք։

Իմունիտետի համար։

Նրանք, ովքեր անընդհատ սննդի մեջ կոկոսի յուղ են օգտագործում, օժտված են ավելի ամուր իմունիտետով։

Վահանաձև գեղձի համար։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ կոկոսի յուղի կանոնավոր կիրառությունն օգնում է վահանաձև գեղձի առողջ կենսագործունեությանը։

Արթրիտի դեպքում։

Կանոնավոր կերպով մերսիր բորբոքված հոդերը, որպեսզի ցավային զգացողությունները թեթևացնես։

Սնկային ինֆեկցիաների դեպքում։

1 ճաշի գդալ կոկոսի յուղին ավելացրու թեյածառի 3 կաթիլ եթերայուղ ու կրունկներդ մերսիր այդ խառնուրդով ամեն օր։

Անգինայի ու կոկորդացավի դեպքում։

Մեկ թեյի գդալ սննդային կոկոսի յուղով ողողիր բորբոքված կոկորդդ։

Արևի այրոցի դեպքում։

Եթե արևից այրվածքներ ունես, կոկոսի յուղը քսիր մարմնիդ այրված հատվածին, որպեսզի կանխես բուշտերի առաջացումն ու հանգստացնես մաշկդ։

Կոկոսի յուղը՝ երեխաների համար ու հղիության ժամանակ։

Կոկոսի յուղը կօգնի կերակրող մայրերի կրծքի ճաքերը բուժել, այն անվնաս է երեխայի համար։

Եթե հղիության ընթացքում շարունակ մեծացող փորիկին կոկոսի յուղ քսես, կկանխես հղիությունից հետո փորի տհաճ տեսքը։

Կոկոսի յուղը լավ այլընտրանք է թանկարժեք մանկական լոսյոններին։

Կոկոսի յուղով մերսիր երեխայի մաշկը՝ նախքան տակդիր հագցնելը։

Կոկոսի յուղը՝ տան խնամքի համար։

Սա ամենաբուրավետ միջոցն է ժանգը մաքրելու համար։

Մսաղացի ու բլենդերի դանակները կոկոսի յուղով մշակելու պարագայում դրանք շատ ավելի երկար սուր կլինեն։

Կահույքը կոկոսի յուղով մաքրելու դեպքում այն կունենա փայլուն տեսք ու լավ բույր։

Կոկոսի յուղը լիովին փոխարինում է կոշիկների քսուքներին ու կաշվե իրերի խնամքի գերազանց միջոց է։

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Facebook Comments
(Visited 1 times, 1 visits today)

Փակել