admino 29.06.2019
loading...


Բոլորը գիտեն, թե որքան կարևոր է սննդի ռեժիմին հետևելը։ Նախաճաշ, ճաշ և ընթրիք. Սրանք սնունդ ընդունելու պարտադիր ռեժիմն են։ Եթե սրան ավելացնես նաև երկու թեթև ճաշիկներ, կստացվի կատարյալ կոտորակային սննդակարգ։

Բոլորը գիտեն նաև, թե որքան կարևոր է օրվա ընթացքում բավարար քանակությամբ հեղուկ ընդունելը, այսինքն՝ ջրային հավասարակշռությունը պահպանելը։ Բայց քչերն են տեղեկացված այն մասին, որ ջուրն էլ կարևոր է համապատասխան ժամերով խմել։

Այս մասին տեղեկանում ենք takprosto.cc կայքից։

Խմելու ռեժիմի կազմակերպում


Վատ ինքնազգացողությունը, գլխացավերը, հոգնածությունը հաճախ հանդիսանում են օրգանիզմի ջրազրկման արդյունք։ Միջին վիճակագրական նորման, որն անհրաժեշտ է մարդուն օրական խմելու համար, կազմում է մոտավորապես 1.5 լիտր։ Այդ ցուցանիշը կարող է փոխվել՝ կախված կլիմայից ու սննդակարգում այլ հեղուկների կամ հեղուկ պարունակող սննդատեսակներից՝ հյութեր, կոմպոտներ, ապուրներ…

Խմելու ռեժիմի կազմակերպումը շատ կարևոր է նիհարել ցանկացող անձանց համար։ Դա օգնում է կարգավորել նյութափոխանակությունը, արագացնել մետաբոլիզմը։ Նիհարելու համար խմելու ռեժիմը հետևյալ տեսքն ունի՝

Ժամը 08:00-ին

Պետք է խմել երկու բաժակ տաք կիտրոնաջուր քաղցած ստամոքսին։ Այդպիսի ըմպելիքը կառույգացնի, կօգնի արթնանալ ու ստամոքսը կտրամադրի աշխատելու, կձևավորի անհրաժեշտ միջավայր սնունդ ընդունելու համար։ 20 րոպե անց կարելի է նախաճաշել։

Ժամը 11:00-ին

Պետք է խմել մեկ բաժակ սենյակային ջերմաստիճանի ջուր։ Այդ ժամին ջուր խմելը նշանակում է՝ ախորժակը բթացնել։ 20 րոպե անց կարելի է անցնել թեթև սնվելու։ Այդ ժամանակ ճաշին այդքան շատ չես ուտի ու չես ուտի ավելի, քան անհրաժեշտ է քո օրգանիզմին կենսագործունեություն ապահովելու համար։

Ժամը 13:00-ին

Ճաշից 30 րոպե առաջ պետք է խմել սենյակային ջերմաստիճանի մեկ բաժակ ջուր՝ մի կտոր կոճապղպեղով։ Թեպետ շատ սննդաբաններ ասում են, որ ուտելիս ավելի լավ է չխմել, մենք համաձայն ենք նրանց հետ, ովքեր համարում են, որ այն չի խանգարի։ Եվ քիչ քանակությամբ, ընդհակառակը, ջուրը դրականորեն կազդի մարսողական գործընթացների վրա։

Ժամը 16:00-ին

Եթե ճաշի ու ընթրիքի արանքում լանչ չկա, պետք է խմել կես լիտր սենյակային ջերմաստիճանի ջուր։ Իսկ եթե այդ ժամին ուտել եք պլանավորել, խմեք մեկ բաժակ ջուր։ Ջուրը խմելուց 15 րոպե անց թեթև կարող եք սնվել՝ ուտելով, օրինակ, կաթնաշոռ, սալաթ, ձուկ։ Մրգերն ու քաղցրը ճաշից հետո արդեն ավելի լավ է չօգտագործել։

Ժամը 20:00-ին

Պետք է խմել 1 բաժակ սենյակային ջերմաստիճանի ջուր։ Կարելի է ջրի մեջ ավելացնել մի կտոր կիտրոն ու մի քիչ հեղուկ մեղր։ Այսպիսի համադրությունը կօգնի մարսել ընթրիքը։

Սննդի քանակությունն ու կալորիականությունը նվազեցնելով՝ դուք կնիհարեք։ Սակայն հետևելով նաև խմելու ռեժիմին՝ դուք ավելի արագ և առողջ կլինեք։ Օրգանիզմը կմաքրվի շլակներից։ Եվ սլացիկության հետ մեկտեղ՝ կլավանա նաև դեմքի գույնը, մաշկի և մազերի որակը։

Խմելու ռեժիմին հետևելը կլավացնի ինքնազգացողությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Facebook Comments
(Visited 1 times, 1 visits today)

Փակել