admino 12.05.2019
loading...


Մերսում սիրել են դեռեւս հին հույները: Հենց նրանք են այս պրոցեդուրան անվանել «մերսում», որովհետեւ հունարեն այն նշանակում է՝ «տրորել, ճմրթել, շոյել»: Մերսման տեսակները շատ են, իսկ դրանցից յուրաքանչյուրն ունի իր ուղղվածությունը:

Թայվանական մերսում

Թայվանական բժշկության տեսության համաձայն` մարդու մեջ շրջանառվում է կենսական էներգիա: Այն ընթանում է հատուկ էներգետիկական հոսանքով, որը կապված է բոլոր օրգանների ու հյուսվածքների հետ: Չինացիներն այդ էներգիան անվանում են «ցի», իսկ հնդկացիները`«պրանա»: Մարդը կարող է առողջ լինել միայն այն ժամանակ, երբ այդ էներգիան ընթանում է անարգելք:


Ցանկացած խոչընդոտ այդ էներգետիկական հոսանքի ճանապարհին` բերում է հիվանդության: Թայվանական մերսումը միշտ սկսվում է մեջքի վրա պառկած դիրքից, հետո անցնում է կողերի վրա, իսկ ավարտվում է նստած դիրքով: Ինչպես ասում են այս մերսման ձեւն ընդունողները, արդյունքը զգացվում է 10-15 պրոցեդուրայից հետո` լավանում է տրամադրությունը, բարձրանում է մկանների էլաստիկությունն ու հոդերի շարժունությունը:

Սարքավորումներով մերսում

Այս մերսման ամենահայտնի տեսակը ջրային մերսումն է: Մերսման այս տեսակը բավականին արդյունավետ է, իսկ շատ օգտակար է օստեոխոնդրոզի ու նյարդային համակարգի համար:

Հակացելյուլիտային մերսում

Այս մերսման ուղղվածությունը պարզ է իր անվանումից: Մերսման այս ձեւը, կարելի է ասել` այնքան էլ հաճելի պրոցեդուրա չէ, բայց շատերի համար պարզապես անհրաժեշտություն է: Պրոցեդուրաների քանակը կախված է ցելյուլիտի վիճակից: Վաղ շրջանում մասնագետի դիմելու դեպքում 5 պրոցեդուրան էլ բավական է:

Դասական մերսում

Ոչինչ չի կարող փոխարինել դասական մերսման հաճույքին: Այն անց է կացվում 4 եղանակով`շոյելով, շփելով, մերսելով ու վիբրացիայով: Լավ դասական մերսումը չեզոքացնում է մկանային ցավերը, լարվածությունը, կարգավորում է սեռական ֆունկցիան: Գերհոգնած մաշկին այն պարզապես անհրաժեշտ է` հատկապես գարնանը:

Շիացու մերսում

Շիացուն ընդունված է ԱՄՆ-ում ու Ճապոնիայում: Այն շատ լավ միջոց է գլխացավերի ու անքնության դեպքում:

Մեղրով մերսում

Վերջերս նորաձեւ է դարձել քաղցր մերսումը` մեղրով, շոկոլադով, նույնիսկ կարամելով: Մեղրով մերսման ժամանակ լավանում է արյան շրջանառությունը մաշկի ավելի խորը շերտերում:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Facebook Comments
(Visited 1 times, 1 visits today)

Փակել