admino 09.05.2019
loading...


Բաղադրիչներ

1. Ալյուր – 250 գ
2. Թթվասեր – 5 ճ/գ
3. Ձու – 2 հատ
4. Կաթնաշոռ – 150 գ
5. Մայոնեզ – 5 ճ/գ
6. Սոդա – 1 թ/գ
7. Շաքարավազ – 150 գ
8. Վանիլին – 1/2 թ/գ
9. Ազնվամորու մուրաբա – 5 ճ/գ


Պատրաստման եղանակը

1. Մայոնեզը, թթվասերը, ձուն և սոդան հարել:

2. Ավելացնել ալյուրը և նորից խառնել:

3. Պետք է ստացվի նրբաբլիթի խմորի նման զանգված:

4. Առանձին խառնել կաթնաշոռը՝ շաքարավազի և վանիլինի հետ:

5. Խմորը լցնել կաղապարի մեջ, վրան գդալով միմյանցից հեռավորության վրա կաթնաշոռային զանգվածից լցնել:

6. Վրան լցնել ազնվամորու մուրաբան:

7. Թխել 20-25 րոպե, 180 աստիճան ջեռոցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Facebook Comments
(Visited 1 times, 1 visits today)

Փակել