admino 17.04.2019
loading...


Ռադիկուլիտը մարդու օրգանիզմ է ներթափանցում շատ աննկատ: Կարծես ամեն ինչ կարգին է, բայց հանկարծ մի անզգույշ շարժում, ու մեջքի կտրուկ ցավից հնարավոր է նույնիսկ անշարժանալ: Սաստիկ ցավից ոչ հնարավոր է լինում ուղղվել, ոչ էլ նստել:

Ըստ վիճակագրության` ռադիկուլիտից տառապում է Երկրի բնակչության քառասուն տարեկանից բարձր յուրաքանչյուր ութերորդը: Բայց, ցավոք, վերջին տասնամյակում հիվանդությունը բավականին երիտասարդացել է: Այսօր ռադիկուլիտից տառապում են ոչ միայն տարեց թոշակառուները, այլեւ բավականին երիտասարդ մարդիկ: Այս հիվանդությամբ հատկապես տառապում են պրոֆեսիոնալ սպորտով զբաղվողներն ու համակարգչի առջեւ երկար նստողները:

Մեր ողնաշարում գտնվում է ողնուղեղը, որտեղից սկիզբ են առնում այն բոլոր նյարդերը, որոնցով էլ պայմանավորված է մեր օրգանիզմի համաձայնեցված աշխատանքը: Եթե այդ նյարդերը վնասվում կամ բորբոքվում են` առաջանում է ռադիկուլիտ: Չնայած մինչ այսօր բժիշկները չեն կարողանում ընդհանուր կարծիքի գալ ռադիկուլիտի առաջացման պատճառի մասին: 19-րդ դարի սկզբին բժիշկները գտնում էին, որ ռադիկուլիտի պատճառը նյարդային արմատիկի բորբոքումն է: 20-րդ դարի սկզբին մասնագետները գտնում էին, որ ռադիկուլիտի առաջացման պատճառը միջողային ճողվածքներն ու կռճիկային մասերի քայքայումն է: Հենց դրանք էլ պատճառ են դառնում նյարդային արմատիկի քայքայմանը` հասցնելով այն բորբոքման աստիճանի: Այժմ մասնագետները գտնում են, որ ռադիկուլիտի պատճառը հենց թաքնված է ողնաշարում, այսինքն` դրա պատճառը ողնաշարի վնասվածքներն են: Նրանք հենց այդպես էլ ներկայացնում են` ասելով, որ ռադիկուլիտի մոտ 95 տոկոսի պատճառն օստեոխոնդրոզն է, իսկ մնացած 5 տոկոսինը` հենց միջողային ճողվածքները:

Իհարկե, բժիշկներին միանգամայն հայտնի է, թե ինչը կարող է նպաստել ռադիկուլիտի նոպայի առաջացմանը:

Առաջին հերթին դա կարող է լինել սթրեսը, երկրորդ հերթին` վարակը, երրորդը` նյութափոխանակության խանգարումները եւ, բնականաբար, ծանրություն բարձրացնելն ու անհաջող կատարված շարժումը:


Ռադիկուլիտի առաջին նախանշանը ցավն է: Թե ցավը ո՛ր մասում ավելի ուժեղ կլինի, կախված է այն բանից, թե ողնաշարի որ մասն է վնասված: Պարանոցային ռադիկուլիտը բնորոշվում է պարանոցի ու ծոծրակի ուժեղ ցավով, եւ անգամ հազը կամ մի փոքրիկ գլխի շարժումը կարող են պատճառ դառնալ սաստիկ ցավի:

Երբեմն պարանոցային ռադիկուլիտը կարող է գլխապտույտի, լսողության վատացման պատճառ դառնալ: Ուսա-պարանոցային ռադիկուլիտի ժամանակ կտրուկ ցավ է առաջանում պարանոցի, ուսերի ու ձեռքերի շրջանում: Կրծքամասի ռադիկուլիտի ժամանակ սաստիկ ցավային նոպաները, կարելի է ասել, ընդգրկում են ամբողջ կրծքավանդակը: Եվ, վերջապես, ռադիկուլիտի ամենահայտնի տեսակը գոտկատեղային ռադիկուլիտն է: Սա այն դեպքն է, որ ցավից հնարավոր չէ պառկել, նստել, կանգնել:

Մեջքի սաստիկ ցավի պատճառով հնարավոր չէ ո՛չ քայլել, ո՛չ էլ հատկապես կռանալ:

Ռադիկուլիտի բուժումը ժողովրդական միջոցներով

Այս հիվանդության դեպքում ինքնաբուժությունը թույլատրելի է միայն այն ժամանակ, եթե «ռադիկուլիտ» ախտորոշումը հստակ է, որովհետեւ նույն ցավերը կարող են առաջանալ ուրիշ հիվանդության պատճառով, որի ժամանակ ինքնաբուժությունն ու տաքացնող միջոցներ գործածելը հակացուցված են:

Ինչ միջոց էլ գործածելիս լինեք ցավացող մասը մերսելու համար, այն պետք է ճիշտ շարժումներով կատարել: Ձեռքերը պետք է անպայման տաք լինեն ու թաթախված այն քսուքով, որով պետք է կատարել մերսումը:

Պետք է սկսել ցավացող մասը նուրբ մերսել դեպի վերեւ` մոտ 10-20 րոպե, ուժեղ ցավերի դեպքում 5 րոպեն էլ բավական է:

Պետք է հետեւել, որ հանկարծ չոր ձեռքերով չդիպչեք ցավող մասին։ Քսուքի բացակայության դեպքում վերցնել նոր բաժին:

Այս պրոցեդուրայից հետո պետք է աշխատել ցավող մասը տաք պահել, որպեսզի չմրսի:

Քսուքներ պատրաստելու համար կարելի է օգտագործել մի քանի բաղադրատոմսեր.

Վերցնել հավասար քանակությամբ բարդու բողբոջ, կեչու բողբոջ, անանուխի տերեւներ ու խատուտիկի արմատներ:

Այս ամենն աղալ ու ստացված խառնուրդից վերցնել 3 ճաշի գդալ, լցնել 100 մլ եռջուր, եռացնել թույլ կրակի վրա` 5 րոպե շարունակ անընդհատ խառնելով:

Հետո ստացված զանգվածին ավելացնել 75 գրամական խոզի ճարպ ու բուսական յուղ, սառեցնել ու պահել սառնարանում: Նույն եղանակով կարելի է քսուք պատրաստել` վերցնելով հավասար քանակությամբ կռատուկի արմատ, անանուխի տերեւ, երիցուկի ծաղիկներ, եզնալեզվի տերեւներ ու եռագույն մանուշակի խոտեր:

Քրոնիկական ռադիկուլիտի ժամանակ խորհուրդ է տրվում կոմպրեսներ կատարել խմորիչով ու տարեկանի ալյուրից պատրաստված խմորով:

Այն պետք է պահել ցավացող մասին 1 ժամ: Խմորը փաթաթել թանզիֆի կտորով, հետո՝ պերգամենտի թղթով ու տաք շալով: Նման կոմպրես կարելի է անել 2 օրը մեկ:

Օստեոխոնդրոզի ժամանակ լավ օգնում է դափնու տերեւի թուրմը:

15 գ դափնու տերեւը լցնել էմալապատ ամանի մեջ, ավելացնել 300 մլ ջուր, հասցնել եռման աստիճանի ու թողնել, որպեսզի 5 րոպե եռա:

Թողնել 3 ժամ, այնուհետեւ քամել ու խմել ստացված թուրմը ողջ օրվա ընթացքում` վերջինը քնելուց առաջ:

Թուրմը նպաստում է աղերի քայքայմանը: Խորհուրդ է տրվում այս թուրմն օգտագործել 4-5 օր, այնուհետեւ 1 շաբաթ հետո կրկնել:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Facebook Comments
(Visited 58 times, 1 visits today)

Փակել