admino 11.04.2019
loading...


Բաղադրիչներ


Ձու – 3 հատ
Ալյուր – 150 գ
Շաքարավազ – 300 գ
Սերուցք (33%) – 250 մլ
Մասկարպոնե – 250 մլ
Կաթնային շոկոլադ – 100 գ
Բալի կոմպոտ – 1 բանկա
Պատրաստման եղանակը

Հարել ձուն 150 գ շաքարավազի հետ: Ավելացնել ալյուրը և խմոր հունցել:
Խմորը լցնել յուղապատ 26 սմ կաղապարի մեջ և թխել 20-25 րոպե 180 աստիճան նախապես տաքացրած ջեռոցում:
Թխված շերտի (առանց կաղապարից հանելու) վրա լցնել կոմպոտի հյութը: Հետո վրան շարել կոմպոտի բալերը:
Կրեմը պատրաստելու համար սերուցքը հարել մնացած շաքարավազի հետ: Ավելացնել մասկարպոնեն և զգուշությամբ խառնել:
Մանր քերիչով անցկացնել շոկոլադը:
Կրեմը լցնել բալի վրա, վրան շոկոլադ շաղ տալ, ծածկել և մատուցելուց առաջ մոտ 6 ժամ դնել սառնարանը:

(Visited 17 times, 1 visits today)

Leave a comment.

Your email address will not be published. Required fields are marked*

Փակել