admino 12.03.2019
loading...


Դուք հավանաբար շատ պատմություններ եք լսել զանազան դիետաների մասին՝ սկսած արյան խումբը հաշվի առնելով դիետայից՝ մինչև քացախայինը, և հաստատ դրանց վերաբերյալ ամենատարբեր արձագանքների եք հանդիպել։ Ստորև www.goodhouse.ru կայքի հետ կվերլուծենք այսօր ամենահայտնի 3 սննդակարգերը, ու ընտրեք այն մեկը, որն ամենաարդյունավետն է, ու գլխավորը՝ չի վնասում առողջությանը։

1. Առանց ածխաջրերի կամ կետո-դիետա

Այս սննդակարգն արդեն շատ տարիներ կրում է առաջնության դափնին՝ որպես ամենաարդյունավետներից մեկը։ Այս սննդակարգի հիմնական կանոնը սննդից ածխաջրերի իսպառ բացառումն ու ճարպերի ինտենսիվ օգտագործումն է։ Եվ դա իսկապես աշխատում է, բայց հարմար է ոչ բոլորին։ Այս դիետային հետևող մարդու շաքարի մակարդակն արյան մեջ միշտ ցածր է լինում, իսկ դա կարող է բարդություններ հարուցել ու հանգեցնել տխուր հետևանքների։ Դրա համար էլ առանց ածխաջրերի սննդակարգը հարմար է միայն լավ ֆիզիկական պատրաստվածություն ունեցող մարզիկներին։


2. Սննդակարգ՝ ըստ կալորիականության (IIFYM)

Այս սննդակարգի գլխավոր արժանիքն այն է, որ դուք կարող եք ուտել այն ամենը, ինչ ուզում եք, բայց սահմանափակ քանակությամբ։ Գաղափարն այն է, որ դուք աստիճանաբար ու քիչ-քիչ նվազեցնում եք օրական կալորիականությունը, քանի դեռ չեք սկսել նիհարել։ Դա էլ հենց ձեր կալորիական մաքսիմումն է։ Այնպես որ, կերեք՝ ինչ ուզում եք, բայց կալորիական լիմիտից այն կողմ չանցնեք։

Վատ չի հնչում, բայց իրականում ամեն բան այնքան էլ հեշտ չէ։ Այս սննդակարգին հետևող շատ մարդիկ իրենց կերակրացանկի մեջ ներառում են ոչ ամենաօգտակար մթերքներ։ Օրինակ, վարսակի փաթիլներն ու համբուրգերը միևնույն կալորիականությունն ունեն։ Ո՞րն է նրանցից օգտակարը։ Պատասխանն ակնհայտ է։

Դրա համար էլ ըստ կալորիականության դիետան արդյունք է տալիս միայն այն դեպքում, եթե դուք ձեր օրվա սննդի ցանկի մեջ ներառեք ցածր գլիկեմիկ (շաքարային) ինդեքս ունեցող մթերքներ։

3. Ցածր ածխաջրային դիետա

Սա ամենաարդյունավետ սննդակարգն է։ Ածխաջրերի սահմանափակումը սննդակարգում արյան մեջ շաքարի կտրուկ տատանումներ չի հարուցում, ինչն էլ հենց ավելորդ քաշի պատճառն է։

Մի մոռացեք, որ ածխաջրերը, որոնք պետք է և կարելի է օգտագործել տվյալ դիետայի ընթացքում, պարտադիր պետք է դանդաղ լինեն (մեծ մասը՝ բանջարեղեն, պինդ մրգեր, լոբազգիներ ու ձավարեղեն)։

Ցերեկվա սննդակարգի մեջ սպիտակուցների ու ճարպերի պարունակությունը նույնպես պետք է հավասարակշռված լինի։ Ամեն ինչ շատ պարզ է։ Քիչ չափաբաժիններով դանդաղ ածխաջրեր օգտագործեք մինչև ճաշ, իսկ ճարպերն ու սպիտակուցները կարելի է օգտագործել ողջ օրվա ընթացքում, անգամ՝ գիշերը։

Հ.Գ. Խոսելով ճարպերի ու սպիտակուցների մասին՝ նկատի չունենք հարած սերուցքով էկլերը։

Հ.Հ.Գ. Եվ հիշեք՝ դիետան հանգստյան օրեր չունի։ Իսկապես տեսանելի արդյունքի հասնելու համար պետք է հետևել ռեժիմին ու մոռանալ տարատեսակ գայթակղությունների մասին։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

(Visited 111 times, 1 visits today)

Leave a comment.

Your email address will not be published. Required fields are marked*

Փակել