admino 12.02.2019
loading...


Բաղադրիչներ

1. Խոզի միս – 1 կգ
2. Նարինջ – 1 հատ
3. Սոյայի սոուս – 2 ճ/գ
4. Քերած կոճապղպեղ – 1 ճ/գ
5. Մեղր – 2 ճ/գ


Պատրաստման եղանակը

1. Միսը լվանալ, չորացնել, աղ և պղպեղ ցանել, բուսայուղ քսել: Միսը դնել յուղապատ տապակի մեջ:

2. Պատրաստել 180 աստիճան տաքացրած ջեռոցում 60-70 րոպե:

3. Պատրաստել նարնջի օշարակ: Դրա համար նարինջը լվանալ, չորացնել: Մանր քերիչի օգնությամբ քերել կեղևի կեսը: Հետո կիսել նարինջը և քամել հյութը:

4. Մաքրել կոճապղպեղի արմատը և քերել մանր քերիչով: Թասի մեջ խառնել նարնջի հյութը, քերած կեղևը, կոճապղպեղը, սոյայի սոուսը և մեղրը: Լավ խառնել, դնել ուժեղ կրակի վրա: Եփել օշարակը՝ անընդհատ խառնելով:

5. Հանել միսը ջեռոցից, վրան օշարակ քսել և նորից դնել ջեռոցը ևս 5-10 րոպե: Այդ ընթացքում մսին 1-2 անգամ օշարակ քսել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

(Visited 25 times, 1 visits today)

Leave a comment.

Your email address will not be published. Required fields are marked*

Փակել