Ավելորդ քաշը ոչ միայն տրամադրությունն է փչացնում և ֆիզիկական անհարմարություններ է ստեղծում։ Ավելորդ կիլոգրամների առկայությունը սերտ կապված է սրտի խնդիրների հետ, և այդպիսի իրավիճակները կանխելու համար հատուկ սննդակարգեր են պետք։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 2 շաբաթ տևողությամբ սնվելու պլան, որը խորհուրդ են տալիս շատ սրտաբաններ։ Այն լավն է նրանով, որ չի խաթարում նյութափոխանակությունը։
Մի մոռացեք, որ քունն ու լավ հանգիստն առաջատար տեղ են զբաղեցնում ցանկացած սննդակարգերի մեջ։ Այստեղ նույնպես կարևոր է ռեժիմ պահել, չնյարդայնանալ ու հասկանալ, որ դուք հոգ եք տանում ձեր առողջության համար։
Նախաճաշին ու կեսօրվա ճաշին ընտրեք կոմպոտ և հյութ ձեր նախընտրած հետևյալ մրգերից՝ դեղձ, տանձ, նարինջ, սեխ կամ ձմերուկ։ Բացառեք բանանն ու խաղողը։
Օր 1-ին՝
Ճաշին՝
1 ձու՝ ցանկացած ձևով եփված
1 ափսե մածունով միրգ
1 նարինջ
Ընթրիքին՝
Պոմիդորով աղցան, եփած ձվեր, կես վարունգ
2 կտոր հաց
Օր 2-րդ՝
Ճաշին՝
1 ձու՝ ցանկացած ձևով եփված
1 ափսե մածունով միրգ
1 նարինջ
Ընթրիքին՝
125 գ ջեռոցում տապակած տավարի միս
1 լոլիկ
1 կտոր հաց
1 նարինջ
Օր 3-րդ՝
Ճաշին՝
1 ձվով ու վարունգով աղցան
1 ափսե մածունով մրգեր
1 նարինջ
Ընթրիքին՝
125 գ ջեռոցում տապակած տավարի միս
1 լոլիկ
1 կտոր հաց
1 նարինջ
Օր 4-րդ՝
Ճաշին՝
120 գ թարմ պանիր
1 լոլիկ
1 կտոր հաց
Ընթրիքին՝
125 գ ջեռոցում տապակած տավարի միս
2 լոլիկ
1 կտոր հաց
1 ոչ մեծ խնձոր
Օր 5-րդ՝
Ճաշին՝
200 գ ջեռոցում տապակած ձուկ կամ միս
գազարով և պոմիդորով աղցան
1 կտոր հաց
Ընթրիքին՝
Սալաթ, գազար, պոմիդոր և վարունգ
1 կտոր եփած հավի կրծքամիս
1 կտոր հաց
Օր 6-րդ՝
Ճաշին՝
200 գ ջեռոցում տապակած ձուկ կամ միս
Եփած կարտոֆիլի կամ եփած կամ ջեռոցում պատրաստված դդմի խյուս
1 կտոր հաց
1 միրգ՝ ձեր ընտրությամբ
Ընթրիքին՝
Սալաթի տերևներ, գազար, պոմիդոր, վարունգ և եփած ձու
1 բաժին թունա ձուկ
1 կտոր հաց
1 խնձոր
Օր 7-րդ՝
Ճաշին՝
200 գ գրիլի վրա կամ ջեռոցում պատրաստված հավ կամ ձուկ
սալաթի տերևներով, պոմիդորով ու գազարով աղցան
1 կտոր հաց
1 միրգ՝ ձեր ընտրությամբ
Ընթրիքին՝
խաշած բրինձ, թարմ քերած գազար, լոլիկ, սալաթի տերևներ, ձու
1 կտոր հաց
մրգային աղցան
Աշխատեք հետևել ցուցումներին։
Կարելի է միայն աղցաններին ձեթ ավելացնել և մի պտղունց աղ։
Կարելի է շաքարի փոխարեն քաղցրացուցիչ օգտագործել։
Սննդակարգին հետևելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը