admino 07.02.2019
loading...


Տարեցտարի ավելի ու ավելի շատ կանայք են պլանավորում մայրանալ 35 տարեկանից հետո, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի արդյունավետ խորհուրդ, որոնք կօգնեն լույս աշխարհ բերել առողջ երեխա և խուսափել լուրջ բարդություններից:

Հրաժարվել ծխախոտից


Ծխախոտը խիստ բացասաբար է ազդում ինչպես մոր և երեխայի առողջության ու ինքնազգացողության վրա, այնպես էլ կնոջ վերարտադրողական համակարգի, ուստի հղիանալու և առողջ երեխա լույս աշխարհ բերելու համար հարկավոր է հրաժարվել ծխախոտից:

Հրաժարվել ալկոհոլից

Ալկոհոլը բացասաբար է ազդում կանացն պտղաբերության վրա՝ չնայած, որ առայժմ գիտնականները չեն պարզել, թե ինչով է դա պայմանավորված: Ալոկոհոլն առհասարակ վնասակար է կանանց առողջության համար, սակայն բազմաթիվ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ոգելից խմիչքների չարաշահման ու կանանց մոտ անպտղության զարգացման միջև կա ակնհայտ կապ:

Հրաժարվել սուրճից

Կոֆեինը կարող է դանդաղեցնել բեղմնավորման գործընթացը կամ առհասարակ ընդհատել այն: Բացի այդ, այն օգտակար չէ կանանց համար՝ հատկապես մեծ տարիքում: Սա է պատճառը, որ հարկավոր է հրաժարվել սուրճից:

Հետևել առողջ սննդակարգի

Առողջ սննդակարգը բարձրացնում է 35 տարեկանից հետո հղիանալու հավանականությունը: Հարկավոր է սննդակարգում ներառել ավելի շատ սպիտակուցներ ու վիտամիններ, որոնք բնական ճանապարհով կարգավորում են հորմոնալ ֆոնը:

Ֆիզիկապես ակտիվ լինել

Մարզումները խթանում են արյան հոսքն ու թթվածնով հագեցնում օրգազմիզի տարբեր համակարգերը, այդ թվում նաև վերարտադրողական համակարգը: Սա է պատճառը, որ սպորտն օգնում է կանանց բարձրացնել պտղաբերությունն ու հեշտ հղիանալ:

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

(Visited 299 times, 1 visits today)

Leave a comment.

Your email address will not be published. Required fields are marked*

Փակել