admino 05.02.2019
loading...


Աղեստամոքսային տրակտը շատ մեծ նշանակություն ունի ամբողջ օրգանիզմի համար, ուստի աղիներին հարկավոր է առանձնահատուկ ուշադրություն դարձնել: Աղիների միկրոֆլորայի առողջության պահպանման համար հարկավոր է պրոբիոտիկներով հարուստ մթերք օգտագործել, ուստի ձեզ ենք ներկայացնում պրոբիոտիկների լավագույն աղբյուրները:

Կեֆիր


Կեֆիրը պարունակում է խմորիչներ ու օգտակար բակտերիաներ, որոնք ակտիվացնում են օգտակար բակտերիալ միկրոֆլորայի աճն ու զարգացումը: Սա է պատճառը, որ այն շատ օգտակար է նաև ալերգիաների դեպքում:

Կանաչ բանան

Կանաչ բանանները պարունակում են մեծ քանակությամբ օսլա, չլուծվող մանրաթելեր, վիտամիններ ու հանքանյութեր, որոնց համադրությունը թույլ է տալիս բարելավել աղիների առողջությունը:

Թթու կաղամբ

Սա լավագույն ֆերմենտավորված մթերքն է, որի շնորհիվ աղիներում ակտիվանում ու բազմանում են պաթոգեն միկրոֆլորայից, սնկային ու վիրուսային վարակներից պաշտպանող բակտերիաները:

Կարտոֆիլ

Խաշած սառը կարտոֆիլը կայուն օսլայի լավագույն աղբյուրն է օրգանիզմի համար: Բարակ ու հաստ աղիներով անցնելիս օսլան «սնուցում» է օգտակար բակտերիաները, ինչի շնորհիվ դրանք ավելի կայուն են դառնում:

Սխտոր

Թարմ սխտորի ամենօրյա գործածությունը նպաստում է աղեստամոքսային տրակտի աշխատանքի բարելավմանը: Սա հակամանրէային հատկություններով օժտված հիանալի մթերք է, որն ազատում է աղիները վնասակար բակտերիաներից:

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

(Visited 709 times, 1 visits today)

Leave a comment.

Your email address will not be published. Required fields are marked*

Փակել