admino 05.02.2019
loading...


Ալոկհոլային ըմպելիքները վտանգավոր են առողջության համար, հատկապես չարաշահման դեպքում, սակայն այժմ գիտնականները պարզել են, որ կա մի ըմպելիք, որի չափավոր գործածությունը կարող է շատ օգտակար լինել և բարելավել գլխուղեղի աշխատանքը:


Մասնագետների խոսքով՝ գլխուղեղի աշխատանքը խթանելու համար հարկավոր է պարզապես մի բաժակ կարմիր գինի խմել: Ընդ որում, նշվում է, որ կարմիր գինին շատ ավելի լավ է մարզում գլխուղեղը, քան մաթեմատիկական խնդիրները:

Եյլի համալսարանի բժշկական քոլեջի նյարդակենսաբան Գորդոն Շեպերդի խոսքով՝ գինի խմելու դեպքում ակտիվանում են գլխուղեղի ավելի շատ հատվածներ, քան որևէ այլ գործունեության ժամանակ: Իր «Neuroenology: How The Brain Creates the Taste of Wine» գրքում Շեպարդը գրում է, որ գինին կուլ տալու գործընթացն ու այդ ընթացքում բերանի խոռոչի մկանների աշխատանքը շատ կարևոր ազդանշաններ են ուղարկում գլխուղեղին՝ ստիպելով, որ այն ավելի արագ աշխատի:

Բացի այդ, նյարդակենսաբանը պնդում է, որ գինին և դրա մոլեկուլները չունեն ո՛չ համ, ո՛չ էլ բույր, սակայն երբ մարդը գինի է խմում նրա գլխուղեղը համապատասխան համն ու հոտն է ստեղծում, ինչն արդեն իսկ ենթադրում է գլխուղեղի աշխատանքի ակտիվացում:

Նյութի աղբյուրը՝ med2.ru

Facebook Comments
(Visited 1 227 times, 1 visits today)

Փակել